Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովում:
«Չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», - ասել է Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը կարծում է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։