Էլ ո՞վ ինձ համար այսպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ. Արփի Աբգարյանը՝ Սերգեյ Լազարևի արարքի մասին


Էլ ո՞վ ինձ համար այսպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ. Արփի Աբգարյանը՝ Սերգեյ Լազարևի արարքի մասին
Նոյեմբեր 8 11:03 2024

Ռուսաստանաբնակ Արփի Աբգարյանը  «Ну-ка, все вместе» նախագծի տարբեր եթերաշրջանների ակտիվ մասնակից է:

Նախագծի նախորդ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ էր տեղի ունեցել: Հատուկ թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:

Տասնյակ վառ մասնակիցներ երգել էին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և  Դարիա Խրամովան:

Нет описания.Нет описания.

Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար  Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից  հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:

Արփի Աբգարյանը խոստովանել է, որ զարմացած է եղել և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։

Այս մասին նա պատմել է StarHit-ին տված հարցազրույցում։

«Առաջին պահին մի փոքր անհարմար էր, ենթադրում էի, որ հիմա կդադարեցնեն նկարահանումները։

Սերգեյը պաշտպանում էր ինձ։ Նրա կողմից դա շատ ազնիվ և արժանապատիվ արարք էր։

Այո, այդ քալյը շատ պայծառ ու տաքարյուն էր, ինչ-որ մեկին դուր չեկավ, ինչ-որ մեկին շատ դուր եկավ:

Բայց ամեն դեպքում, այն, ինչ նա արեց ինձ համար, հիացմունք է առաջացնում: Կարծում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի իմ կյանքում:

Էլ ո՞վ ինձ համար այսպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ: Համաձայնեք, որ դա ասպետական  քայլ էր»,- ասել է երգչուհին: