Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:
Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։
Հրապարակման մեջ ներկայացված են Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը: