1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում բախվել են «ԻԺ»-ն ու «Opel Astra»-ն․ վերջինն էլ բախվել է ծառին և բռնկվել


1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում բախվել են «ԻԺ»-ն ու «Opel Astra»-ն․ վերջինն էլ բախվել է ծառին և բռնկվել
Նոյեմբեր 2 10:48 2024

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում, Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ Բախման հետևանքով «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել է մոտ 60 մետր։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, նրանք վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, քաղաքացիների օգնությամբ վիրավորին տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենան, որից հետո պարեկները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։