Հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին;
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Հայկական սպորտն իր արդյունքներով բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ընդունել ամենաբարձր մակարդակի մրցաշարեր ու հպարտության պահեր պարգևել հայ ժողովրդին:
Մարզական կարևոր ստուգատեսին ընդառաջ hրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ քննարկել ենք նախապատրաստական ամբողջ ընթացքը»,- գրել է Ծառուկյանը։