FAF-ի անդամները ներխուժեցին խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը


FAF-ի անդամները ներխուժեցին խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը
Հոկտեմբեր 31 16:59 2024

ՀՊԼ հերթական տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ այսօր ընդունել է «Ալաշկերտին»: 

 

Խաղի մեկնարկից վայրկյաններ անց այն ընդհատվեց՝ FAF-ի և «Red eagles/կարմիր արծիվներ»-ի անդամները մտան խաղադաշտ, դաշտում պաստառ պարզելով, որի վրա գրված էր՝ «Your time has come»՝ (քո ժամանակը եկել է), նկատի ունենալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, որի հրաժարականի պահնաջով դեռ շաբաթներ առաջ FAF-ը և ֆուտբոլային հանրությունը հանդես էին եկել հայտարարությամբ։