Օգտակա՞ր է, թե՞ վնասակար «Դուբայի շոկոլադը» 


Օգտակա՞ր է, թե՞ վնասակար «Դուբայի շոկոլադը» 
Հոկտեմբեր 30 23:00 2024

Վերջին շրջանում սոցհարթակներում բավական լայնորեն գովազդվում է, այսպես կոչված, «Դուբայի շոկոլադը»։ Դա աղանդեր է, որը գրավում է իր անսովոր համով ու բաղադրությամբ։ Սակայն մի շարք սննդաբաններ կարծում են, որ այս էկզոտիկ աղանդերն իրականում մարդու օրգանիզմի համար բավականին վտանգավոր է, հայտնում է Հրապարակը։

 

Համաձայն ռուս սննդաբան Աննա Բելոուսովայի, 200 գրամ քաշով «Դուբայի շոկոլադի» մեկ սալիկը պարունակում է ավելի քան 1000 կիլոկալորիա։ Նման աղանդերը չի կարող մարդու օրգանիզմի համար լինել լիովին օգտակար եւ սննդի մեջ այն կիրառելուց պետք է մարդը չափազանց զգույշ լինի եւ կիրառի խիստ սահմանափակ ու չափավոր քանակով։ Ավելին, ըստ բժիշկ Բելոուսովայի, ալերգիա ունեցող մարդիկ առհասարակ իրենց սննդակարգից պետք է բացառեն այն։ Էնդոկրինոլոգ Վերոնիկա Սավենկոն էլ նկատում է, որ շաքարային դիաբետ ու ճարպակալում ունեցողները պետք է խուսափեն այս շոկոլադից, քանի որ այն բավականին մեծ քանակությամբ շաքար եւ ճարպեր է պարունակում։