Ինչպես գրել էինք՝ Բլոգեր Էվելինա Խանոյանը, ում բոլորը ճանաչում են որպես Էվիկ, տոնում էր իր ծննդյան 29-ամյակը:
Նա այսօր կրկին լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել սոցիալական էջում, որտեղ երևում է, որ շարունակում է նշել իր ծննդյան տարեդարձը:
Հրապարակված տեսանյութում նա իր սիրելիի հետ է, իսկ լուսանկարներում միայնակ է, լուսանկարներին կից նա գրել էր․ «Հուսով եմ՝ փոքրիկ Էվիկը այս ծնունդից հետո, ինձնից պարտք-պահանջ չունի այլևս: Լավագույն ծնունդս էր, շնորհակալ եմ բոլորիդ ձեր սիրո ու ջերմության համար: Սիրում եմ իմ ամբողջ #teampupsiki -ն»: