ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում միջադեպերի վերաբերյալ


ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում միջադեպերի վերաբերյալ
Հոկտեմբեր 30 11:30 2024

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ:

Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ:

Նշենք, որ երեկ «Արարատ-Արմենիա» ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ցավում են տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի: