Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը


Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
Հոկտեմբեր 29 23:02 2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: