Տասը հարկանի հյուրանոց է փլուզվել․ կան տուժածներ


Տասը հարկանի հյուրանոց է փլուզվել․ կան տուժածներ
Հոկտեմբեր 29 20:19 2024

Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում` Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Վիլլա Խեսելի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փլուզման պահին շենքում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ շինարարները, որոնք, ենթադրաբար, աշխատել են առանց քաղաքապետարանի թույլտվության։

Ներկայումս փլվածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար։

Վիլլա Խեսելի իշխանությունները հայտնել են, որ քաղաքապետարանն այս տարվա օգոստոսից կասեցրել էր շինարարական աշխատանքները։