Այսօր՝ հոկտեմբեի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչութան ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ Գյումրիում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիան:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի գումարտակում երեկ՝ հոկտեմբերի 28-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի օր առաջ Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի մոտ, «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել նշված հատվածում՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզում են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերում ու տեղափոխում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։