ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):‼️
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։
Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
▪️ Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին:
▪️ Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները:
▪️ Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
▪️ Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում:
▪️ Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։
▪️ Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ:
▪️ Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր:
▪️ Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ:
▪️ Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն:
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: