Մարզպետը ձերբակալվել է կատվին տանջամահ անելու համար․ իրավապաշտպան


Մարզպետը ձերբակալվել է կատվին տանջամահ անելու համար․ իրավապաշտպան
Հոկտեմբեր 28 23:44 2024

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան  վերաբերմունքին։

Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ 

Հիշեցնենք՝ այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է երեխան սույն անձնավորության հորդորով տանջամահ անում կատվին։