Իրանի իշխանությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է բացահայտել այն միջոցները, որոնց օգնությամբ Թեհրանը կարող է ուժ ցույց տալ Իսրայելին, կիրակի օրը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Իսրայելցիները պետք է հասկանան Իրանի ժողովրդի ուժը, վճռականությունը և նորարարական մոտեցումները», - մեջբերում է նրա խոսքերը իրանական Press TV հեռուստաալիքը։
«Ինչպես փոխանցել այդ ուժը Սիոնիստական ռեժիմին (ինչպես Իրանում անվանում են Իսրայելի իշխանություններին), և թե կոնկրետ ինչ պետք է արվի Իրանի ժողովրդի շահերից ելնելով, մեր պաշտոնյաների որոշելիքն է»,- հավելել է Ալի Խամենեին: