Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի բենզատար ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակի մեջտեղում, գորգի վրա, որի վրայով արգելվում է անգամ ավտոմեքենաների տեղաշարժը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են նաև փրկարարներ։
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։