Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտակայքում գտնվող Ակսուի շրջանում՝ օջախի 10 կմ խորությամբ։
Նշվում է, որ շուրջ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։