Հոկտեմբերի 25-ը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամ, ընկեր Բենիամին (Բենո) Նալբանդյանի նահատակության օրն է: Հայտնում են կուսակցությունից։
Բենիամինը եղել է «Գրադ» մարտական մեքենայի հրամանատար և 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։
Ծանր մարտերում կռվելով պատերազմի ամենաթեժ ճակատներում Բենիամին Նալբանդյանը անմահացել է Մարտունու շրջանում:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հավերժ փառք քեզ, սիրելի՛ ընկեր: