Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Մուրացան փողոցի տներից մեկին հարակից հողամասի տնամերձ այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 43-ամյա Գեղամ Ա.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն կամ հոսանքահարում) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։