Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում


Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Հոկտեմբեր 14 14:40 2024

Բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին ու բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում։ Նրանց մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ներդրած ավանդի համար՝ Երևանի 2806-ամյակի առթիվ։