Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը։
«Բարի գալուստ ասենք փոքրիկ Սոնային և երջանկություն մաղթենք»,-ասված է Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից, փոքրիկի դուրսգրմանը ներկա են եղել պատերազմում վիրավորում ստացած ու կենտրոնում բուժում ստացող զինվորները, կենտրոնի աշխատակիցները։
Մեսրոպ Սարիբեկյանը Ռուսաստանից է եկել հայրենիք ու կամավորագրվել: Մեսրոպի հայրը Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորել է, ընտանիքը տեղափոխվել է արտերկիր: Նա վիրավորվել էր ոտքի շրջանում, վիրահատվել մի քանի անգամ։