Միքայել Գրիգորյանը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտում քաջալերված դավաճանները շատ արագ են մոռանում իրենց խայտառակ և դավաճանական քայլերը: մարուքյանները,(համարենք սա ընդհանուր կերպար, որ ավելի տհաճ լինի) որ 2018-ին հպատակվեցին Նիկոլին, հիմա փորձում են դասեր և խրատներ տալ այն մարդուն, ով ի տարբերություն ողջ խունտայի, թշնամուն միշտ կզցրած է պահել և դա տեսել է ողջ աշխարհը: Դուք եք, ձեր դավաճան տիրոջ հետ միասին հանձնել Արցախը, հիմա դրել եսիմ ինչ եք բարբաջում, փորձում եք խեղաթյուրել այն անցյալը, որը ամբողջ ժողովուրդը լավ հիշում է: Ձեր նման բիո զանգվածի խոսքերը և դատարկ պնդումները ոչնչի արժի չեն: Հայ ազգի հիշողությունը շատ լավն է: Հատկապես զավեշտալի է, երբ այն մարդիկ, ովքեր 2018-ին աղոթում էին Նիկոլի հաղթանակի համար, հետո որոշեցին «դարձի» գալ այսօր համարձակվում են «Իմաստուն» մտքերը հանրային արտահայտել և պահանջել, որ իրենց «իմաստուն» դուրս տվածները հալած յուղի պես ընդունվի: Էդ իմաստություն կոչվածը դուք պետք է աշխատացնեիք այն ժամանակ, երբ այլևս հստակ տեսանելի էր թե ովքեր են գալիս և երկիրը ուր են տանելու: Արդյոք արժե՞ մոռանալ այն որոշ պերսոնաժների մասին, ովքեր չնայած հանրային ծանր ջանքերի այդպես էլ «չընդունվեցին» դավաճանական կուտոկի կողմից, և շատ արագ ընդդիրմադիր դարձան, իսկ հիմա՝ մարգինալացման ֆոնին փորձում են ամենինչ անել, որ իրենց նորից հիշեն: Մինչ դուք փորձում եք ստվերում գրել ձեզ հարմար, նոր կեղծ, նիկոլաթելադրած «պատմությունը», Սերժ Սարգսյանը երբեք չի դադարել կանգնել այն խրամատում, որտեղ ոչ դուք, ոչ էլ ձեր պապաները, այդպես էլ չկանգնեցիք: Դուք գերադասեցիք ծախել այն, ինչ կերտվել էր արյամբ և քրտինքով, հիմա էլ համարձակվում եք քննադատել այն մարդկանց, ովքեր այդ քրտինքն ու արյունը թափել են: Ձեր անունները վաղուց արդեն գրվել են Հայոց պատմության ամոթի մատյանում, և որքան էլ փորձեք մաքրվել, ձեր և ձեր պապաների դավաճանությունը չի մոռացվելու: Սերժ Սարգսյանը ի տարբերություն ձեզ միշտ եղել է այնտեղ, որտեղ պահանջել է մեր պետության անվտանգությունը, Սերժ Սարգսյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, Նախագահը ՄԻՇՏ պաշտպանել է հայրենիքը։ Իսկ դուք՝ քաղաքական և ոչ միայն քաղաքական խամաճիկներ, կմնաք որպես հիշողություն այն մասին, թե ինչպես էր հնարավոր կործանել ծաղկուն երկիրը ընդհամենը մի քանի տարում: