ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ գեոպոլիտիկ թնջուկը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում, կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, Իրանում այս ամենը լավ հասկանում են․ «Գոնե տեսանելի մասով աշխատում են շարքից դուրս եկած ռազմական միավորներն ու համակարգերը վերականգնել և արդիականացնել:
Ավելին, Իրանը ՀՕՊ և հատկապես ավիացիայի ու մեծ գործարքներ է անում, մեծացնում իր հրթիռային և ԱԹՍ պարկի տեխնիկական-մարտավարական հնարավորությունները:
Այս համատեքստում չեմ ուզում ավելորդ անգամ կենտրոնանալ Իրանի դեմ հարձակման այն հնարավոր հետևանքներին, որոնք ուղղակի և անուղղակի ձևով կարտահայտվեն ռեգիոնի և Հայաստանի վրա, հատկապես որ հայաստանյան իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին և միակ բանը, որ անում են` հասարակությանը չորրորդական նշանակության հարցերի վրա կենտրոնացնելն է»: