SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասից Մասիս քաղաք տանող ճանապարհին «Honda» մակնիշի ավտոմեքենայով վճարային տերմինալ են քանդում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ավագյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողքին, Արմավիրի մարզի բնակիիչներ 37-ամյա Միսակ Մ․-ն և 37-ամյա Էմիլ Գ․-ն մուրճով և լինգով փորձում էին բացել վճարային տերմինալը, սակայն տեսնելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին, դիմել են փախուստի, որից հետո հետապնդվել, բռնվել են և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Մասիսի բաժին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։