Ֆիզկուլտուրայի դասին կյանքից զրկված երեխան պարբերաբար ասել է՝ սիրտս ցավում է


Ֆիզկուլտուրայի դասին կյանքից զրկված երեխան պարբերաբար ասել է՝ սիրտս ցավում է
Հոկտեմբեր 8 15:55 2024

Ովքեր նշում են, որ ֆիզկուլտուրայի ուսուցչի անփթությունն է եղել երեխայի մահվան պատճառը, սխալվում են:

Այս մասին Արմլուրի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանը:

«Նա իր պարտականություններն էր կատարել, աշակերտները վոլեյբոլ էին խաղում: Մարզախաղի ժամանակ երեխան կանգնած տեղն ընկել է: Դասընկերներն ու ուսուցիչը այդտեղ էին: Բոլոր ուսուցիչները հասել են, կենսաբանության ուսուցչուհին, որը բուժքրոջ որակավորում ունի անմիջապես հասել է, բժշկուհին է եկել բուժքրոջ հետ, շտապօգնության մեքենան  է եկել, ուղղակի երեխան միանգամից մահացել է:

Ծնողն ասում է՝ ոչ մի խնդիր չի ունեցել: Բժշկուհին էլ ասում է, որ երբեք չեն դիմել բժշկի այդ խնդրի հետ կապված:

Լավ սովորող, պարկեշտ երեխա է եղել:

Երեխայի դասընկերն ասեց, որ մի քանի անգամ իր մոտ նշել է, որ սիրտը ցավում է, բայց  ես ծնողին հարցրի, ծնողն ասեց՝ երբեք իրենց մոտ ոչ մի բան չի ասել:

Այս պահին բոլորս սպասում ենք դատաբժշկական փորձագետի վերջնական տեղեկանքին, բոլորիս համար հարց է, թե ինչից մահացավ երեխան»,-ասաց տնօրենը: