ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»


ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
Հոկտեմբեր 8 08:12 2024

«Հրապարակը» գրում է․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ սահմանել, որ մի շարք սահմանադրական եւ ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւս հաշվետու լինեն խորհրդարանին։ Գործող կարգավորմամբ, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ ղեկավարները  պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին, որը քննարկվում է լիագումար նիստի ընթացքում եւ ընդունվում ի գիտություն։

«Վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք սահմանադրական մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Բացի այդ, կան պետական մարմիններ, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, սակայն գործ են ունենում հասարակության լայն շերտերի հետ, ուստի անհրաժեշտ է ԱԺ-ին տարեկան հաղորդում ներկայացնելու պահանջ սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինների համար»: Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։ Սույն փոփոխությունը նաեւ նախապատմություն ունի. մեր տեղեկություններով՝ ԱԺ մեծամասնությունը մի քանի անգամ փորձել է ԱԺ հրավիրել քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, ԱԱԾ-ի ղեկավարներին, որոնք ուղղակի հրաժարվել են ներկայանալ: Այս փոփոխությամբ, պարտավոր կլինեն գոնե տարեկան մեկ անգամ պատասխանել ՔՊ-ական պատգամավորների հարցերին: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 08․ 10․ 24 թ համարում