Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
Հատվածներ այսպես կոչված հայ-ադրբեջանական չակերտավոր խաղաղության համաձայնագրի հրապարակված տեքստից, որոնք պարզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր առջև այս փուլում դրված խնդրին, այն է՝ Հայաստանին թողնել մեն-մենակ, առանց որևէ երրորդ կողմի ռազմադիվանագիտական իրական և նույնիսկ սիմվոլիկ աջակցության՝ ապագայում՝ մի հերթական համաշխարհային պատերազմի ժամանակ, հեշտությամբ գրավելու համար։
«Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։
Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ»։