Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել


Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հոկտեմբեր 7 16:43 2024

Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել: Այդ փոթորիկի սկիզբը բոլոր միջազգային կանխատեսման կենտրոնները սպասում էին հինգշաբթի ուշ երեկոյան, մինչդեռ այն սկսվել ու թափ է հավաքում միայն երեկ երեկոյան ժամերից։ Հոկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հյուսիսափայլ է դիտվել։ Այս մասին հաղորդումներ են ստացվել Լենինգրադի, Կալինինգրադի, Չելյաբինսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերից հայտնում է rbc.ru։ Այս գիշեր Կովկասում մթնոլորտային երեւույթներ նույնպես տեսանելի են եղել։ Միջազգային փորձագետների կարծիքով այս մագնիսական փոթորկի պատճառը, ամենայն հավանականությամբ եղել է արեգակնային նյութի ամպի մնացորդները, որոնք դուրս են մղվել մեր աստղի կողմից ընթացիկ արեգակնային ցիկլի ամենաուժեղ բռնկման ժամանակ, դա տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Պարզ խոսքերով՝ մագնիսական փոթորիկները տեղի են ունենում Երկրի մագնիսական դաշտի վրա՝ արևային քամու ազդեցության պատճառով: Մագնիսական փոթորիկները տևում են մի քանի ժամից մինչև մի քանի օր և տարբերվում են ինտենսիվությամբ: Դրանք ոչ տեսանելի են, ոչ էլ լսելի։

Գեոմագնիսական փոթորիկների ժամանակ մարդը կարող է ունենալ հետևյալ ախտանիշները. գլխացավ և միգրեն, սրտի զարկերակի արագացում, անքնություն, ընդհանուր թուլություն, ճնշման բարձրացում կամ իջեցում: Մագնիսական փոթորիկները ազդում են էլեկտրամատակարարման համակարգերի վրա. օրինակ, 1989 թվականի մարտի 13-14-ի գեոմագնիսական փոթորիկը տապալեց տրանսֆորմատորները և էլեկտրահաղորդման գծերի սարքավորումները Կանադայի Քվեբեկ նահանգում:

Գիտնականների կարծիքովб եթե «Քարինգթոնի իրադարձությունը» եթե տեղի ունենար հիմա, ապա ԱՄՆ-ի տնտեսությունը կտուժեր մինչև 2,6 տրիլիոն դոլարի չափով: Այս մագնիտուդի գեոմագնիսական փոթորկին կհետևեին տարիներ շարունակ հոսանքազրկումները: Իսկ դա, իր հերթին, կազդեր կյանքի բոլոր ոլորտների վրա՝ հիվանդանոցային գործառնություններից մինչև ֆինանսական շուկաներ: «Այս պահին իրադարձությունը դեռ շարունակվում է, թեև այն չպետք է երկարատև լինի, սակայն պլազմայի հիմնական զանգվածներն արդեն անցել են մոլորակի կողքով», - ավելացրել են գիտնականները։