Հոկտեմբերի 7-ին Հունաստանում գրանցվել է երկու երկրաշարժ, մեկը՝ Թեբե քաղաքի մոտ, մյուսը՝ Կրետե կղզում։
Ինչպես տեղեկացրել է «Европейская правда»-ն, այս մասին հայտնել է Kathimerini-ն՝ հղում կատարելով Աթենքի Ազգային դիտարանի երկրադինամիկայի ինստիտուտին։
Նշվել է, որ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ից հետո, Թեբե քաղաքից մոտ 4 կիլոմետր հարավ-արեւելք, 18,7 կիլոմետր խորությամբ։ Ցնցումներն զգացվել են նաեւ Աթենքում։
Աթենքի երկրադինամիկական ինստիտուտի հետազոտությունների հեղինակ Թանասիս Գանասը նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել բեկվածքի երկայնքով, եւ ասել է, որ սեյմսիկ ակտիվության մոնիթորինգի անհրաժեշտություն կա այս շրջանում։
Երկուշաբթի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Կրետե կղզում։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։