Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը վարչապետի հայտարարության մասին է, թե ինքը ավելի շատ տեղեկատվության է տիրապետում 44-օրյա պատերազմի մասին, քան իրավապահ համակարգը։
«Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր "Դղյակը", թե չէ ես պետք է նման մի բան գրեյի այսօր։
Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում եւ վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։
Արդյունքում, եւ վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու եւ դա իրավապահ համակարգին չհայտնելու համար, եւ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։
Եւ այսպես ապրում ենք»,-գրել է Դանիելյանը։