Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին


Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Հոկտեմբեր 2 09:48 2024

Իսրայելի իշխանությունները «մի քանի օրվա ընթացքում» կպատասխանեն Իրանի զանգվածային հրթիռային հարվածին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

Նրանց տեղեկություններով, նախորդ օրը նախարարների կաբինետի նիստում որոշել է, որ պատասխան է լինելու, սակայն չի որոշել, թե դա ինչ է լինելու։ Նշվում է, որ հրեական պետությունը ցանկանում է խորհրդակցել ԱՄՆ-ի հետ։

«ՌԻԱ Նովոստի»-ն էլ հայտնում է, որ  եթե էսկալացիան կրկնվի, Իսրայելը կարող է հարվածել իրանի միջուկային օբյեկտներին։