Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Աննա Գրիգորյանի 12-ամյա որդին՝ Ա․ Ա․-ն, սովորում է Գետարգել գյուղի միջնակարգ դպրոցում։ Մոտ 2 շաբաթ առաջ երեխային դպրոցում դասընկերը հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Գրիգորյանն ասաց․ «Այդ օրը դասամիջոցին Հայկ անունով երեխան գնացել է իմ երեխային քաշքշել ու սկսել հարվածել գլխին, ինչի հետևանքով իմ երեխայի քթից սկսել է արյուն գալ և նա գնացել է լվացվելու։ Երբ վերադարձել է, ուսուցչուհին հարցրել է՝ ի՞նչ է եղել, մյուս երեխաները ասել են, որ Հայկն է հարվածել։ Երկու օր հետո պետք է գնար ֆուտբոլի, գնաց, լացելով եկավ, որ գլուխը ցավում է ու ոտքի վրա չի կարողանում կանգնել։ Զանգեցի շտապօգնություն, եկան, ասեցին իմացել են, որ հարված է եղել, առաջարկեցին տանեն ռենտգեն անեն, սակայն այնտեղ ասացին, որ պետք է կատե անեն և բերեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ասացին, որ գագաթի սալջարդ է, բայց ասացին, որ պետք է կատե անցնի։ «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատեն ցույց տվեց, որ ոսկորները առանց տրավմայի են, փափուկ հյուսվածքների սալջարդ է, բայց լուրջ բան չկա։ Այդ ամեն ինչը մենք ուղարկել ենք անչափահասների տեսուչին, բայց դպրոցից ոչ մի արձագանք, երբ ծնողին ասում եմ, որ քո երեխան է արել, ասում է՝ ինչ է արել որ, դե հիմա վիճել են»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։