Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից


Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից
Սեպտեմբեր 26 19:27 2024

Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում, որտեղ դասապրոցեսը ընդհատվել էր զգացված ցնցումների պատճառով, բնականոն աշխատանքը կվերականգնվի սեպտեմբերի 27-ից:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Կոստանյանը հիշեցրել էր, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։

«Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ 

Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։

Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,–հայտնել է նա: