SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Վերին Պտղնի Երևան-Սևան խճուղի 12/2 հասցեում գործող «Ամառ» գիշերային ակումբում անհիմն պատճառով վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ի և դեռևս ինքնությունները չպարզված ևս 4 անձանց միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանություն ընթացքում վերջիններս փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանության ընթացքում Էդգար Մ․-ն իր մոտ գտնվող լուսազդանշանային ատրճանակից կրակոց է արձակել վիճաբանության կողմերին հանդարտեցնել փորձող Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Էմիլ Մ․-ի ոտքերի առջև, որի արդյունքում Էմիլ Մ․-ն ստացել է մարմնական վնասվածք, ինչից հետո վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։