Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն․ «Իրավունք»


Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն․ «Իրավունք»
Հուլիս 16 09:51 2025

«Իրավունք» թերթը գրում է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած, զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։

 

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»,-շաբաթներ առաջ սոցիալական ցանցում գրել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Ի՞նչ է լինելու հուլիսին, ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում. «Հուլիսի կեսերից հետո ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի ՀՀ-ն: Բոլոր այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած, կզբաղվեն այլ բանով, կազատվեն աշխատանքից, քանի որ ՀԷՑ-ում ավելի շատ աշխատելու բան կա»:

 

Իսկ ՔՊ-ականներին պե՞տք է հիշեցնել, որ ցանկացած քաղաքացի, աշխատանքից դուրս կարող է զբաղվել ցանկացած օրինական զբաղմունքով, այդ թվում՝ իշխանությունների դեմ օրինական պայքարով եւ հրաժարական պահանջելով: Ու դրա համար մարդկանց աշխատանքից ազատելը, որով սպառնում են Նիկոլն ու Վահագնը, ապօրինություն է»։