Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes» մխրճվել է նրա հետնամասի մեջ։