Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․
«2021 թվականի սեպտեմբերից, արդեն 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Դպրոցի նախկին շենքը 4-րդ կարգի վթարային էր։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ասիական բանկը հատկացրել են ընդհանուր առմամբ 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։ Գանձաքարի դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանից տեղեկացա, որ դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկել է,սակայն դպրոցի նոր շենքը պատրաստ չէ։
Տավուշի մարզում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է։ Սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շենքի շինարարություն իրականացնող «Կանժիլստրոյ» ընկիերությունը ձախողել է դպրոցի շենքի կառուցման գործը, դպրոցի նոր շենքը պետք է շահագործման հանձնվեր 2024-ի հունիսին, կառավարությունը ստիպված խզել է այդ ընկերության հետ պայմանագիրը, Կիրանցի դպրոցի նոր շենքը հայտնվել է նոր ձևավորված սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ, իսկ Գանձաքարի դպրոցի շինարարության ժամկետը երկու անգամ խախտվել է։
Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը մարզպետարանում պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում, որոնցում քննարկում է մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքը։ Մարզպետն ինչպե՞ս է քննարկում, վերահսկում այդ ծրագրերի ընթացքը, եթե Տավուշում դպրոցաշինության ծրագիրը ձախողվել է»։