Թուրքիայի կառավարությունն օգոստոսի 11-ին կայանալիք նիստում կքննարկի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման:
Այս մասին հայտնել է CNN Türk-ը՝ նշելով, որ հարցը Թուրքիայի կառավարության առաջիկա նիստի օրակարգում է։
Հեռուստաընկերությունը նշում է, որ նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։