Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու մարմին է հայտնաբերվել՝ գլխի և ոտքի վնասվածքով


Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու մարմին  է հայտնաբերվել՝ գլխի և ոտքի վնասվածքով
Սեպտեմբեր 23 19:39 2024

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:

 
 

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը: