Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով


Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբեր 23 08:06 2024

Երևանում սեպտեմբերի 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Սեպտեմբերի 23-ի գիշերն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։