Հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից 2-ը հոսպիտալացվել են


Հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից 2-ը հոսպիտալացվել են
Սեպտեմբեր 21 22:38 2024

Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկը չի հոսպիտալացվել, տեղում բժշկական օգնություն է ստացել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երկու պացիենտները հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեթև վնասվածքներով, այրվածքների մակերեսը և խորությունը բավականին թեթև է՝ առաջին աստիճանի այրվածքներ են։ Հավանաբար այսօր կգտնվեն բժիշկների հսկողության ներքո այնուհետև դուրս կգրվեն» ։

ՀԻշեցնենք, այսօր ժամը 16։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։