Ինչ ինքնաթիռներով են թռչում ԱՊՀ երկրների նախագահները (լուսանկարներ)


Ինչ ինքնաթիռներով են թռչում ԱՊՀ երկրների նախագահները (լուսանկարներ)
Սեպտեմբեր 6 16:20 2017

«Sputnik-Ղրղզստանը» պարզել է, թե ինչ ինքնաթիռներով են թռչում ԱՊՀ երկրների նախագահները և ինչով են տարբերվում այդ ինքնաթիռները: Պարզվել է, որ երկու առաջնորդ անգամ հրաժարվել է №1 ինքնաթիռից:

Հայաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրում է հայտնի «Բոինգ»-ի եվրոպական մրցակից Airbus A320-ը: Այդ մոդելը չափազանց տարածված է աշխարհում: Թողարկված 4242 ինքնաթիռներից մեկը, որով թռչում է Սերժ Սարգսյանը, լակոնիկ ձևով զարդարված է Հայաստանի զինանշանով և դրոշով:

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թռչում է Բոինգ 767-300-ով: Ինքնաթիռը կրում է «Բաքու» անունը:

Բելառուս

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն թռչում է Boeing 738BBJ-ով: Հայտնի է, որ այդ մոդելը գնվել է հենց կոնվեյերից: Նա ունի նաև Boeing-767-300ER-ը։

Ղազախստան

Ղազախստանի առաջին անձանց սպասարկում է տասից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ: Նուրսուլթան Նազարբաևը, տարբեր գնահատականներով, օդում է անցկացնում ընդհանուր առմամբ տարվա մեջ մոտ վեց օր: Որոշ գնահատականներով՝ Airbus-ը, որով թռչում է Նազարբաևը, արժե մոտ 250 միլիոն դոլար:

Ղրղզստան

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը թռչում է Տու-134-ով: 2017 թվականի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հարկավոր է դիտարկել օդանավի այդ մոդելը շահագործումից հանելու հարցը՝ Սև ծովում 2016 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով:

Մոլդովա

Իգոր Դոդոնը չի ճանապարհորդում իր երկրի զինանշանով և դրոշով զարդարված օդանավով: Նա նախընտրում է թռչել սովորական չվերթներով, հաճախ՝ էկոնոմ դասով:

Ռուսաստան

Տաջիկստան

Էմոմալի Ռահմոնը հրաժարվել է անձնական ինքնաթիռի գնումից՝ բյուջեն տնտեսելու համար: Սովորաբար, նա օգտվում է մասնավոր ընկերության ծառայություններից:

Թուրքմենստան

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հրաժարվելով օգտվել հանգուցյալ նախորդ առաջնորդի ճոխ ինքնաթիռից և այն վաճառելով Ալեքսանդր Լուկաշենկոյին, սկսել է թռչել Բոինգ 777-200-ով: Այն կարող է անցնել ավելի քան 20 հազար կիլոմետր:

Ուզբեկստան

Շավքաթ Միզիյոևը Ղրղզստան է ժամանել Airbus A320-ով: Չինաստան նա մեկնել է Boeing 767-300ER-ով: Այդ ինքնաթիռներով են թռչում նաև Ադրբեջանի և Բելառուսի նախագահները: