«Անհետ կորածների ընտանիքներին ստելով, խաբելով, բերաններ փակելու համար ԴՆԹ-ներ են տվել։ Բայց մեր որոնողական աշխատանքների ընթացքում մեր քիթը մտցրեցիքն այնտեղ, որտեղ դրա իրավունքը չունեինք ու փաստերով համոզվեցինք, իմացաք, որ ԴՆԹ-ների հարցում ստել են»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նա նշեց, որ Արմավիրում մի ԴՆԹ հակընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքների, մի ծնողի տվել են 3 ոտք։
«Քանի որ պետությունն անհետ կորածների ցուցակներից հեռացրել է ԴՆԹ ունեցողների երեխաների անունները, բայց ամեն դեպքում մենք պահանջում ենք, պարտադրում ենք երեխաների անունը լինի անհետ կործաների ցուցակների մեջ ու դրանից հետո պարտադրելու ենք՝ մեր երեխաներին ողջ ու առողջ վերադարձնել։
Իրենք պարտավոր են մեր երեխաներին տալ ողջ ու առողջ»,- ասաց տիկին Անահիտը։
Նա նշեց, որ 10 օրը մեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ են հանդիպում, սակայն միշտ նույն պատասխանն են ստանում՝ «10-15 օրից նորություն կունենանք»։
«Արդեն 3 տարի 10 ամիս անընդհատ 10 օր, 15 օր հետո։ Ինչքա՞ն 10-15 օր հետո գնանք ու հետ գանք։ Ինչքա՞ն։ Այսօր էլ ենք երեկոյան հանդիպելու, տեսնենք՝ այսօր ի՞նչ է մեզ խաբելու։
Բայց մեր երեխաները գալու են»,- ասաց Ա.Ադոյանը։