Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Նս շնորհավորել է ներկաներին, մասնակիցներին ու մրցանակակիրներին մրցաշարի անցկացման առիթով, ընդգծել է, որ մրցաշարի անցկացումն ունի մի քանի նպատակ, որոնցից մեկը սպորտի հանրահռչակումն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը նպաստելն է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հաջորդ նպատակը Սևանում լողալը քաջալերելն ու Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացմանը նպաստելն է: Վարչապետը մրցաշարերի անցկացումը կարևորել է նաև սոցիալականացման տեսանկյունից, քանի որ դրանք նոր հարթակ են ստեղծում միմյանց հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար:
Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ մրցաշարն էլ ավելի մասնակիցներ ունենա և մրցակցությունն առավել մեծ լինի: