Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է առանց տեղումների եղանակ


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Օգոստոս 17 14:21 2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։