Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։
Նա մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևեց 2 ժամ։
Քառորդ եզրափակիչում Լյուդմիլա Սամսոնովայի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի և աշխարհի 30-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի դիմակայության հաղթողը։
Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։