Պոբեդայի գագաթը նվաճած առաջին հայը


Պոբեդայի գագաթը նվաճած առաջին հայը
Օգոստոս 16 00:23 2024

Հմուտ լեռնագնաց, դերասան Գևորգ Գրիգորյանը դարձել է առաջին հայը, որ նվաճել է Պոբեդա գագաթը՝ Կակշաալ-Տոո լեռնաշղթայի, Տյան Շանի և Ղրղզստանի ամենաբարձր կետի 7439 մետր բարձրությամբ լեռնագագաթը: Խմբի վերելքը դեպի գագաթ նվիրված էր լեռնագնացության միջազգային օրվան, որը նշվում էր օգոստոսի 8-ին:

Դերասանն այս մասին լուսանկարներն է հրապարակել սոցցանցերում․

«Пик Победы (Жениш-Чокусу) 7439մ 

Առաջին անգամ ՀՀ քաղաքացի գագաթին։

Ծյան-Շան լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Առանց հավելյալ թթվածնի վերելք։

Ներկայումս համարվում է աշխարհում ամենաբարդը ու վտանգավորներից մեկը։
Վերելքը 7 օր, վայրէջքը 4 օր, 11 օր պայքար ոչ այնքան գագաթի, ինչքան կյանքի համար:
Ցավոք, առանց զոհ չանցավ վերելքը, Նադյան, մեր ընկերը, մնաց հավերժ սարի գրկում»,- գրել է նա։