Հայաստանի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:
Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ թիմը, որն ունի 40 ոսկե, 44 արծաթե, 42 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում 40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզե մեդալով Չինաստանն է, իսկ եռյակի վերջում 20 ոսկե, 12 արծաթե, 13 բրոնզե մեդալով Ճապոնիան է:
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ուներ 15 մասնակից` հրաձիգԷլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), ՎահագնԴավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), ՄալխասԱմոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), ԱրսենՀարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ ԱնդրանիկԿարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և ՎարսենիկՄանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: