Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը բախվել է քարերին ու բռնկվել


Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը բախվել է քարերին ու բռնկվել
Օգոստոս 9 16:38 2024

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վալտեր Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։