87-ամյա մոդելը, ով Instagram-ում 3 միլիոն հետևորդ ունի․ նրան հետևում են անգամ Ռիհաննան, Քլոե Քարդաշյանն ու այլ հայտնիներ (լուսանկարներ)


87-ամյա մոդելը, ով Instagram-ում 3 միլիոն հետևորդ ունի․ նրան հետևում են անգամ Ռիհաննան, Քլոե Քարդաշյանն ու այլ հայտնիներ (լուսանկարներ)
Սեպտեմբեր 5 09:04 2017

Բեդդի Վինքլը 87 տարեկան է, սակայն կարելի է ասել՝ մոլորակի ամենակենսուրախ և եռանդուն տատիկներից մեկն է։

Նա գրանցված է և՛ Թվիթերում, և՛ Ինստագրամում։ Որքան էլ զարմանալի թվա, Ինստագրամում նա 3 միլիոնից ավելի հետևորդ ունի։ Անգամ Ռիհաննան է հետևում նրա ինստագրամյան էջին։

«Գողանալով ձեր տղամարդուն՝ դեռևս 1928 թվականից»․ այսպես է գրված նրա ինստագրամյան էջի գլխավերևում։ Մեկ անգամ էլ Մայլի Սայրուսն էր նշել, որ տիկին Բեդդին նորաձության իր իդեալներից է։

Նրա լուսանկարն անգամ հայտնվել է հայտնի Paper ամսագրի շապիկին։

Բեդդի Վինքլը նաև համագործակցում է Burger Kind սննդի ցանցի հետ։

Նա «տարիքը պարզապես թիվ է» ասույթի կենդանի մարմնավորումն է։ Նրա իրական անունը Հելեն Ռաֆ Վեն Վինքլ է։ Կինն ապրում է ԱՄՆ Կենտուկի նահանգում։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 18-ին։

Կենսուրախ կինը ամուսնացած եղել է, սակայն ամուսինը մահացել է նրանց հարսանիքի 35-րդ տարեդարձի օրը ավտովթարից։

Դրանից հետո նա սկսեց դառնալ համացանցի աստղ։ Օրինակ՝ Քլոե Քարդաշյանը նրա մտերիմ ընկերն է։ Մայլի Սայրուսը՝ նույնպես։

Անցյալ տարի նրան շնորհվեց «Ինստագրամի տարվա օգտատեր» մրցանակ-կոչումը։

Նա մասնակցել է Գրեմմիի, ինչպես նաև շատ այլ հեղինակավոր մրցանակաբաշխությունների։

Անկախ ամեն ինչից՝ նա թույլ չի տալիս, որ իր համբավի պատճառով տուժեն իր վաղեմի ընկերները, այսինքն՝ նրանց միշտ հիշում է։

Վերջերս նա Լոս Անջելեսում մոդելի աշխատանք է գտել՝ դառնալով աշխարհի ամենածեր մոդելը։

Երբեմն նա հայտնի աստղերին է կրկնօրինակում՝ հրապարակելով իր՝ նրանց լուսանկարների նման արված լուսանկարները։